Միանշանակ և աներկբա, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար. Փաշինյան
21 Հունվարի 2026, 17:46
Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի՝ TRIPP-ի վերաբերյալ հարցին։