Միասնականության դեպքում Հայաստանը կարող է զարգանալ. Ժասմին Սուքիասյան

24 Հուլիսի 2025, 23:15

Կարծիք

Կա երկու կարևոր հանգամանք, որոնց վրա հայերը պետք է կենտրոնանան, խոսքը միասնության և միմյանց հետ սերտ կապվածության մասին է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է JAS Marketing Services-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ժասմին Սուքիասյանը՝ խոսելով այն մասին, թե Հայաստանն իր պատմությամբ այսօր որ ուղղությամբ է շարժվում:

«Կդժվարանամ ասել՝ ուր է գնում, բայց ես կարող եմ ասել, թե ինչպես Հայաստանը կարող է զարգանալ: Կա երկու կարևոր հանգամանք, որոնց վրա հայերը պետք է կենտրոնանան՝ միասնություն և միմյանց հետ սերտ կապվածություն: Դրանց շնորհիվ կլինեն էական փոփոխություններ:

Բերեմ մի քանի օրինակ, թեև շատ բաներ կան, որոնց մասին կցանկանայի խոսել, բայց ես կնշեմ մի քանիսը, թե ինչպես միասնությունն ու կապը կարող են նպաստել ընդհանուր զարգացմանը: Երբ մարդիկ միասնական են և ավելի արդյունավետ կապեր են հաստատում, կոնֆլիկտներն ու բաժանումները նվազում են, ինչը շատ կարևոր է: Այդ ժամանակ նրանք սկսում են ավելի շատ օգնել միմյանց հատկապես ճգնաժամերի ժամանակ:

Ինչ վերաբերում է նորարարությանը և աճի տեմպերին, կուզենայի նշել, որ համագործակցությունը խթանող ուժը հենց նորարարությունն է: Այսօր, թվային տեխնոլոգիաների աշխարհում, որտեղ ամեն ինչ չափազանց արագ է զարգանում, ընկերությունները մշտապես նորարարությունների են գնում, և դա սկսում է աշխատել, երբ նրանք միավորվում են: Տնտեսության առումով, կլինի ավելի ամուր տնտեսություն, երբ փոքր բիզնեսները և ձեռնարկատերերը սկսեն համագործակցել, նրանք կարող են օգնել միմյանց, դա իր հերթին կարող է ստեղծել աշխատատեղեր տեղի բնակչության համար:

Իսկ քաղաքականության առումով, մարդիկ կարող են ունենալ քաղաքական կարծիք ու ձայն՝ դրանով իսկ ավելի մեծ ազդեցություն ունենալով օրենքների, առողջապահության, արդարադատության վրա, և ավելի քիչ խոցելի կլինեն կոռուպցիայի և իշխանության չարաշահման նկատմամբ: Ես կարծում եմ՝ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ աշխարհի առաջ հեղինակության հարցն է, ինչը շատ կարևոր է:

Ընդհանրապես, երբ ազգը միասնական է, ցույց է տալիս իր ուժն ու կայունությունը, դա գրավիչ է դարձնում զբոսաշրջությունը՝ իր հետ բերելով ներդրումներ և գուցե շատ ավելին»,- նշել է Սուքիասյանը:

Հիմա եթերում