Միասնությունը լավագույն զենքն է․ Հենրիխ Մխիթարյան

13 Նոյեմբերի 2023, 11:40

Սպորտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացատրել է, թե որն է միլանյան ակումբի գլխավոր ուժը.

«Փաստն այն է, որ մենք միասնական թիմ ենք, և երբ դժվարություններ կան, դա հատկապես պարզ է երևում։ Միասնությունը լավագույն զենքն է», — armsport.am-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։