Միայն օդային հարվածներով հնարավոր չէ ռեժիմ փոխել. Հայկ Տեր-Ներսիսյան
06 Մարտի 2026, 23:00
Ինչո՞ւ է Իրանը հարվածում գլոբալ շուկային և ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ում, Alpha News-ի եթերում թեման վերլուծել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը։
Ըստ նրա՝ ռազմական տեսությունը հուշում է, որ թույլ պետությունը հաղթում է ոչ թե ճակատամարտում, այլ պատերազմի գինն այնքան բարձրացնելով, որ այն դառնա ուժեղ կողմի համար անհանդուրժելի:
«Իրանն այսօր կիրառում է հենց այդ մոդելը․ հարվածում է ռեգիոնալ կետերին, ինչն ուղղակիորեն բարձրացնում է նավթի գներն՝ ազդելով համաշխարհային տնտեսության վրա: Հորմուզի միջանցքի փակումը և նավթի ներմուծման խաթարումը հարվածում են Չինաստանին, Հնդկաստանին և Կորեային՝ մեծացնելով պատերազմի «քոսթը» (գինը) ԱՄՆ-ի և Իսրայելի համար»,- ասել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ միայն օդային հարվածներով հնարավոր չէ ռեժիմ փոխել. դրա համար անհրաժեշտ է ցամաքային զորքերի ներկայություն։ «Այստեղ հարց է ծագում՝ որքանո՞վ է ԱՄՆ-ը պատրաստ վճարել այդ գինը»,- նշել է Հայկ Տեր-Ներսիսյանը։
Քաղաքագետը նաև ասել է, որ Թրամփի ընտրազանգվածի շրջանում գոյություն ունի ճեղքվածք։ «Թրամփի բազայում ճեղքվածք կա․ մարդիկ հարցնում են՝ սա բխո՞ւմ է մեր շահերից»։
Մանրամասները՝ տեսանյութում։