Միայն Սամվել Կարապետյանը կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան

11 Ապրիլի 2026, 18:39

Քաղաքականություն

Ինձ համար մեկ բան հստակ է՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում այն, մենք փոխելու ենք այդ իշխանությանը։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ Արթուր Ավանեսյանը։

«Այսօր ես այդ փոփոխության պայքարի զինվորն եմ։ Իսկ այդ փոփոխությունը փրկելու է մեր երկրի մարդկանց կյանքը, այն կանխելու է պատերազմները։ Մահն այնքան սարսափելի չէ, որքան մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար»,- նշել է գնդապետը։

Ավանեսյանի խոսքով՝ կա միայն մեկ առաջնորդ, ով կարող է ապահովել մնայուն և ուժեղ խաղաղություն, և դա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։

«Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, թե ինչպիսի զոհողությունների են գնացել հազարավոր հայեր մեր հողը պաշտպանելու համար։ Նա օգնության ձեռք է մեկնել իրենց տները կորցրած հազարավոր հայերի, աջակցել է նաև վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին»,- ասել է անվտանգային թիմի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։