«Mickey Mouse Funhouse»-ը ցուցադրել է Վարդավառի տոնին նվիրված դրվագ

02 Մարտի 2024, 18:10

Մշակույթ

Disney-ի «Mickey Mouse Funhouse» սերիալում կայացել է հայկական «Վարդավառ»-ի մասին պատմող դրվագի պրեմիերան։

Սցենարը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Ըստ AFS-ի՝ Կապուկչյանն այն գրել է իր փոքրիկ որդու համար։

Սա հայկական մշակույթի առաջին ներկայացումն է Disney-ում: Սցենարի առանցքում Մինի Մաուսն է, որը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար:

Դրվագի պաշտոնական նկարագրության մեջ ասվում է.

«Այդ դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում «Վարդավառ»-ը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը հայկական ավանդական տարազ է կրում: Աստվածուհին իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա»։

Աստղիկի աստվածուհու կերպարը հնչյունավորել է Լիանա Բդևին, որի մայրը հայ է, հայրը՝ լիբանանցի։

Նշվում է նաև, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում առասպելների և լեգենդների երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության հիման վրա, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում:

Նշենք նաև, որ տեսանյութը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում, իսկ շուտով հասանելի կլինի Disney-ում:

«Mickey Mouse Funhouse»-ը նախադպրոցական մանկական անիմացիոն սերիալ է և հանդիսանում է «Mickey Mouse Clubhouse»-ի և «Mickey Mouse Mixed Adventures»-ի իրավահաջորդը: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել Disney Junior-ում 2021 թվականի օգոստոսի 20-ին։