ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

01 Օգոստոսի 2023, 14:45

Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը :

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Կարմիր Խաչի առաքելության մեքենայով Հայաստան էր ժամանում սրտի վիրահատության ենթարկվելու նպատակով: Նրա ընտանիքի անդամները որևէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ Բավքի հիվանդանոցներից մեկում է:

Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: