ՄԻԵԴ-ը մերժել է երկու հայ զինծառայողների հարցով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի հայցը
22 Հունիսի 2023, 23:46
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:
Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: