ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը

15 Սեպտեմբերի 2023, 18:01

Քաղաքականություն

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, NEWS.am-ին հայտնել է Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հելենը օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերից մեկն էր: Արցախցի աղջիկը սովորում էր Երևանում, ընտանիքը գտնվում է շրջափակված Արցախում։