Միհրան Աղաջանյանը և Հիբլա Գերզմավան Վորոնեժում կատարել են օպերային դասականների գլուխգործոցներ
07 Հունիսի 2024, 17:56
Հայ երգիչ, համաշխարհային կարգի տենոր, Մարիինյան թատրոնի հրավիրյալ մենակատար Միհրան Աղաջանյանը ելույթ է ունեցել Վորոնեժում՝ Պլատոնովի 13-րդ փառատոնի համերգային ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է kp.ru-ն:
Աստղի զույգը հայտնի օպերային դիվա՝ ռուս օպերային երգչուհի, սոպրանո Հիբլա Գերզմավանն էր։ Արտիստները կատարել են օպերային դասականների գլուխգործոցները։
Վորոնեժի համերգասրահի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը ղեկավարել է Մեծ թատրոնի դիրիժոր Անտոն Գրիշանինը, աստղերը կատարել են Վերդիի, Մասկանյայի, Չիլեայի, Ջորդանի, Պուչինիի, Սեն-Սանսի ստեղծագործություններից հատվածներ: