Միհրան Աղաջանյանը Նովոսիբիրսկում կկատարի Դոն Խոսեի դերերգը «Կարմեն» օպերայից

20 Փետրվարի 2024, 14:55

Մշակույթ

Փետրվարի 21-ին Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիայի գլխավոր բեմում տեղի կունենա «Կարմեն» օպերայի համերգային տարբերակը: «Կարմենի» բեմադրության մեջ Դոն Խոսեի դերերգը կկատարի երիտասարդ տաղանդավոր և արդեն տիտղոսակիր ռուսաստանաբնակ հայազգի արտիստ Միհրան Աղաջանյանը։

Նվագախմբի դիրիժորն է լինելու Միխայիլ Սիմոնյանը:

Միհրան Աղաջանյանը Մարիինյան թատրոնի աստղ է։ Դաշնամուրի միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2007 թվականին արժանացել է «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» դաշնային մրցանակին։19 տարեկանում նա իր դեբյուտը կատարել է Մարիինյան թատրոնի բեմում, իսկ 20 տարեկանում հիմնադրել է Սանկտ Պետերբուրգի 90 հոգանոց երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Վերջին տարիներին Աղաջանյանը ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ռոստովի երաժշտական թատրոնի նվագախումբը, պետական Էրմիտաժի նվագախումբը։

Հիմա եթերում