Միհրան Աղաջանյանը Պերմի օպերայի և Բալետի թատրոնից հեռանալուց հետո խոսել է նոր նախագծերի մասին
Պերմի օպերայի և բալետի թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Միհրան Աղաջանյանը պատմել է իր ստեղծագործական կյանքի նոր շրջանի, մասնավորապես, Ավստրիայում իր նոր նախագծի՝ «Կարմենի» մասին:
«Պերմի՝ որպես մշտական աշխատանքի վայրի ընտրությունն ինձ համար կապված էր ոչ միայն արտերկրում՝ Դանիայում և Ամերիկայում, պայմանագրերից հրաժարվելու, այլև ֆինանսական կորուստների հետ։ Եվ, այնուամենայնիվ, դա չափազանց հետաքրքիր էր, քանի որ ես ուզում էի ստեղծել իմ սեփականը: Այսօր չեմ ափսոսում, որ նման ընտրություն եմ կատարել՝ իմ կյանքի այս էջը համարելով ամենավառ էջերից մեկը», — ասել է Աղաջանյանը։
Նա այժմ շատ ծրագրեր ունի Իտալիայում, Գերմանիայում և Ավստրիայում՝ թե՛ որպես երգիչ, թե՛ որպես դիրիժոր: Աշխատանքները շարունակվում են նաև Մարիինյան թատրոնում։
Աղաջանյանը Պերմի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացել է մեկ ամիս առաջ՝ թատրոնի գլխավոր տնօրենի հրաժարականից հետո: