Միհրան Աղեյանը՝ «Ուֆա»-ի հուլիս-օգոստոսի լավագույն խաղացող

11 Սեպտեմբերի 2024, 17:09

Սպորտ

Ավարտվել է «Ուֆա»-ի՝ 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսների լավագույն ֆուտբոլիստին ընտրելու երկրպագուների քվեարկությունը: Հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել հարձակվող Միհրան Աղեյանը՝ հավաքելով ընդհանուր ձայների 45%-ը։

Միհրանը նաև «MELBET» Առաջին լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստն է։ Աղեյանը նոր մրցաշրջանի մեկնարկային տուրերում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիմա եթերում