Միջազգային 3 փորձաքննություն հաստատում է՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը կեղծիք է. Արսեն Բաբայան
20 Փետրվարի 2026, 12:38
Փաստաբան Արսեն Բաբայանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արշակ սրբազանի գործին:
Փաստաբանի խոսքով՝ նոյեմբերից սկսված աշխատանքների արդյունքում արդեն ստացվել են 3 տարբեր պետությունների միջազգային փորձագետների եզրակացությունները, որոնք հաստատում են՝ սրբազանին վերագրվող տեսանյութը կեղծիք է:
«Այս տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականության բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք»,-ասել է Բաբայանը:
Նա տարօրինակ է համարում ՔԿ-ի պնդումն այն մասին, թե փաստաբանի նշանակած փորձաքննությունն ապացուցողական նշանակություն չունի։
«ՔԿ-ն փորձագետին չի հարցրել՝ արդյոք տեսանյութը կեղծվա՞ծ է, թե՞ ոչ։ Հարցը վերաբերել է միայն արտաքին նմանությանը։ Եզրակացությունից պարզ չէ փորձագետի կրթությունը, մեթոդոլոգիան կամ փորձառությունը: Տպավորություն է, թե ցանկացած մեկին տվել են, ասել են՝ արի ստորագրի»,-ասել է փաստաբանը: