Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ

25 Մայիսի 2023, 11:05

Հայեր

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair — ISEF): Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

347603357_1597174184113869_3310115136574989176_n.jpg (1.02 MB)

Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից: Մրցանակն է՝ արաբական աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Թագավոր Ֆահդի անվան Նավթի և միներալների համալսարանի («King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)) ամբողջական կրթաթոշակ և 400 $:

Հիմա եթերում