Միջազգային կառույցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանություններին․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

19 Սեպտեմբերի 2023, 15:55

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ:

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,- նշված է հայտարարությունում։