Միջազգային մրցաշարում հայ գրոյսմաստերը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

14 Հուլիսի 2023, 14:23

Սպորտ

Կարեն Գրիգորյանը հաջող ելույթներ է ունեցել իսպանական Բարբերա դել Վալյես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 մրցախաղում վաստակած 6,5 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը 6,5 միավորով միանձնյա առաջատարն էր: Վճռորոշ պարտիայում Գրիգորյանը պարտվել է պերուացի Բրիան Էսկալանտեին, որն էլ 7 միավորով արժանացել է գլխավոր մրցանակին՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով կոլումբացի Խայմե Կուարտասին: Դա մրցաշարում Գրիգորյանի միակ պարտությունն էր: