Միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ տեղը
24 Հոկտեմբերի 2023, 09:25
Սոչիում ընթացող Յուրի Գրիգորովիչի անվան՝ «Աշխարհի երիտասարդ բալետ» 9-րդ միջազգային մրցույթի հաղթողները հայտնի են:
Մրցույթին մասնակցել են 50 արվեստագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Կորեայի Հանրապետությունից և Ճապոնիայից։
Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ երկու տարիքային կատեգորիաներով՝ պատանիներ և մեծահասակներ։ Հիմնական ուղղությունը դասական պարն է եղել, լրացուցիչ առարկաները՝ ժողովրդական բեմական պարը և ժամանակակից խորեոգրաֆիան։
Միջազգային ժյուրիի որոշմամբ՝ Հայաստանից Տիգրան Այվազյանը պատանիների խմբում գրավել է երրորդ տեղը։