Միջազգային օլիմպիադաների հաղթողներն ու մրցանակակիրները կկարողանան ՌԴ բուհեր ընդունվել առանց քննությունների
19 Օգոստոսի 2024, 09:15
Միջազգային օլիմպիադաների հաղթող և արտերկրում բնակվող ռուս հայրենակիցները 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են ռուսական բուհեր ընդունվել առանց ընդունելության թեստերի: Նման իրավունք կստանան ՌԴ քաղաքացիություն չունեցող հայրենակիցները։
Օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Առարկաների ցանկը կհաստատի Ռուսաստանի կառավարությունը։ Առանց քննության բուհ ընդունվելու իրավունքը կպահպանվի համապատասխան Օլիմպիադայի անցկացման տարվան հաջորդող չորս տարիների ընթացքում:
Պետդումայում պարզաբանել են, որ օրենքը կօգնի տաղանդավոր երեխաներին ներգրավել Ռուսաստանում սովորելու։