Միլան Ղարիբյանն իր առաջին գոլն է խփել «Կլերմոն Ֆուտ» Մ19 հավաքականի կազմում

01 Հոկտեմբերի 2025, 15:40

Սպորտ

16-ամյա Միլան Ղարիբյանը խփել է իր առաջին գոլը ֆրանսիական  «Կլերմոն Ֆուտ» Մ19 տարեկանների հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստը գոլէ խփել Ֆրանսիայի Մ19 առաջնության 6-րդ տուրի՝ «Էյ Ջեյ Օքսեր»-ի դեմ խաղում։

Ղարիբյանը խաղադաշտ է մտել 62-րդ րոպեին և հավասարեցրել հաշիվը ընդամենը չորս րոպե անց։ Նրա թիմը, ի վերջո, հաղթանակ է տարել 2-1 հաշվով և ապահովել առաջին տեղը B խմբում:

Հիմա եթերում