Միլան Ղարիբյանը երկրորդ գոլն է խփել «Clermont Foot U19»-ում
21 Հոկտեմբերի 2025, 13:15
16-ամյա Միլան Ղարիբյանը երկրորդ գոլով աչքի է ընկել «Clermont Foot U19» երիտասարդական թիմի կազմում Ֆրանսիայի պատանիների առաջնության խաղում, որտեղ նրա ակումբը 3:1 հաշվով հաղթել է AS Saint-Priest U19-ին:
«Clermont Foot U19» թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակն՝ առաջ անցնելով այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Լիոն»-ը, «Մեց»-ը, «Դիժոն»-ը, «Ռեյմս»-ը և «Ստրասբուր»-ը: