Միլանում հայկական եկեղեցին Սուրբ ծննդին աննախադեպ մարդաշատ էր.Հայր Ներսես Հարությունյան

22 Հունվարի 2025, 23:00

Հայեր

Alpha News-ը Իտալիայի հոգևոր հովիվ Հայր Ներսես Հարությունյանի հետ զրուցել է Սուրբծննդյան արարողության մասին, թե ինչպես են հայերը նշում այն Իտալիայում:

«Կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, մենք՝ առաքելականներս՝ հունվարի 6-ին: Բայց հունվարի 6-ը նաև կաթոլիկ եկեղեցու համար է տոն․ այն Աստվածահայտնություն է կոչվում: Այսինքն՝ կաթոլիկները Սուրբ Ծնունդը մեկ օր են նշում, Աստվածահայտնությունը՝ մեկ այլ օր: Մենք երկուսն էլ նշում ենք հունվարի 6-ին: Այս իմաստով ամբողջ Իտալիայում է տոնական մթնոլորտ տիրում, որտեղ հայերս՝ տոնում ենք Սուրբ ծնունդը, որն այս տարի շատ մեծ շուքով անցավ:

Աննախադեպ մարդաշատ էր եկեղեցին: Սուրբծննդյան պատարագներից հետո, նկատի ունեմ նաև ճրագալույցի պատարագը, առիթ ունեցանք ճաշի սեղանի շուրջ համախմբվելու, զրուցելու, քննարկելու անցնող տարին, եկող տարին»,- պատմել է մեր զրուցակիցը:

Նա նշել է՝ ամեն ինչ անում են, որ տեղի հայ համայնքի երեխանեը հայկական միջավայրում մեծանան:

«Գաղթօջախներում, իհարկե, խնդիրներ կան: Ունենք և հնաբնակ հայեր, և Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած հայեր: Նրանց միավորում է նույն հավատքը, նույն պատկանելությունը: Խնդիրներ ունենք հատկապես երեխաների հետ կապված, փորձում ենք իրենց պահել հայկական միջավայրում՝ մշակութային, լեզվի առումով: Դրա համար շաբաթը գոնե մեկ անգամ կազմակերպում ենք և արևմտահայերենի, և արևելահայերենի դասեր»,- հավելել է Հայր Ներսես Հարությունյանը:

Հիմա եթերում