Միլի Մեջլիսում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ

21 Հոկտեմբերի 2024, 21:15

Քաղաքականություն

Օրերս, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային: Այս մասին հայտնում է Միլլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դիմումում «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նշել է, որ խորհրդարանում նախաձեռնող խմբի ստեղծումը տվյալ հարցի շուրջ երկրում կոնսենսուսի ցուցիչ կդառնա, ինչպես նաև թույլ կտա խորհրդարանական դիվանագիտության միջոցով ավելի արդյունավետ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի կարգադրությամբ Միլի Մեջլիսում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ՝ պատգամավոր Ազիզ Ալեքպերովի ղեկավարությամբ։ Խմբի նպատակն է լինելու աջակցել «Արևմտյան Ադրբեջանից» վտարված ադրբեջանցիների՝ հայրենի հողեր վերադառնալու իրավունքի իրականացմանը։