Մինչ Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում է, իր հայրենիքում նա հետապնդում է Սամվել Կարապետյանին․ Ամերիկացի ակտիվիստ
09 Օգոստոսի 2025, 12:10
Ամերիկացի քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը, որը հայտնի է Դոնալդ Թրամփին աջակցելով և նրա վարչակազմում կադրային որոշումների վրա ազդելով, իր միկրոբլոգում անդրադարձել է հայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը:
«Ջո Բայդենը սկսել է նախագահ Թրամփի քաղաքական հետապնդման անհաջող փորձը։
Բրազիլիայի նախագահը ձերբակալել և քաղաքական հետապնդման է ենթարկել Ժաիր Բոլսոնարուին:
Ռումինիայում չեղյալ են հայտարարել ընտրությունները և հետապնդել Թրամփին աջակցող պոպուլիստական թեկնածուին:
Մինչ Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում է, իր հայրենիքում նա հետապնդում է քրիստոնեական արժեքներ դավանող գործարար Սամվել Կարապետյանին:
Դադարեցրեք իշխանությունը որպես զենք օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ:
Սա գլոբալ ճգնաժամ է։ Եվ այն արագորեն թափ է հավաքում ամբողջ աշխարհում», — գրում է Լումերը։
