Մինչ մեր վարչապետը կրճատում է պաշտպանական բյուջեն, Ադրբեջանը ավելացնում է․ «Մեր ձևով» շարժում

09 Դեկտեմբերի 2025, 19:44

Քաղաքականություն

Մինչև մեր երկրի վարչապետը կրճատեց պաշտպանական բյուջեն 15%-ով, այսօր պարզվեց, որ Ադրբեջանը ավելացնում է իր պաշտպանական բյուջեն՝ ծախսերի 21 %-ն ուղղելով պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը ՝ ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։

«Մենք որքան թուլանանք, մեր հարևանները այնքան կուժեղանան։ Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն: Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն»,- նշված է շարժման հայտարարությունում։

Հիմա եթերում