Մինչև 2018-ը Կիրանցում ապահով ապրում էին, քանի որ վստահ էին՝ իրենց թիկունքում պետություն է կանգնած․ Ռոբերտ Մարգարյան

13 Սեպտեմբերի 2024, 22:42

Քաղաքականություն

Կիրանցում տարածքներ հանձնելը Փաշինյանը արդարացնում է պատի կառուցմամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Կիրանցում կատարվածը պարզ էր, թե ինչ էր։ Այդ տարածքներն Ադրբեջանը պահանջել է, Նիկոլի հետ պայմանավորվել է, որ պետք է հանձնել ու հանձնել է։ Ու դրա համար պետք էր ինչ-որ արդարացում գտներ և այդ քայլը հիմա արդարացնում է այդ պատի կառուցմամբ, որն անվտանգության առումով ոչ մի նշանակություն չունի»,- նկատել է Մարգարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ մարդիկ այն ժամանակ Կիրանցում ապահով ապրում էին, որովհետև վստահ էին՝ իրենց թիկունքում պետություն է կանգնած։

«Փաշինյանը թող հիշի մինչև 2018-ը Կիրանցի ուղղությամբ քանի միջադեպ ենք ունեցել և ինչքան ապահով է եղել այդ տարածքը, որ հիմա այդ պատի կառուցումից հետո պետք է անվտանգություն ստեղծվեր։ Ամուր անտանգություն չի եղել այն օրվանից, երբ իրենք են եկել իշխանության, Արցախը հանձնել են ու Ադրբեջանին բերել, այդտեղ կանգնեցրել։ Լինելով սահման՝ միշտ էլ երեխաներն այնտեղ դպրոց են գնացել, մարդիկ ապրել են ու ոչ մի խնդիր չեն ունեցել, որովհետև վստահ են եղել՝ իրենց թիկունքին կանգնած է իշխանություն-պետություն, որը ամեն կերպով այդ սահմանը պահպանելու ու անվտանգ է պահելու։

Պատը ցուցադրական մի բան է։ Եթե իսկապես Փաշինյանը կարծում է, որ այդպիսի անվտանգություն կարող է բերել մեզ համար, թող բարի լինի, այդ անվտանգությունը տարածի Սյունիքում, այնտեղից դուրս հանեն ադրբեջանցիներին, որոնք մեր տարածքներում են գտնվում»,- եզրափակել է Ռոբերտ Մարգարյանը։

Հիմա եթերում