Մինչև չորս կողմից Արցախի հարցը չբարձրացնենք, ոչ ոք դրական լուծում չի տա. Alpha News-ի հարցումը

19 Օգոստոսի 2023, 18:50

Քաղաքականություն

Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանում, Մոսկվայում և Լոս Անջելեսում՝ պարզելու մեր հայրենակիցների վերաբերմունքը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդական լայնածավալ շարժում սկսելու վերաբերյալ:

Բոլոր հարցվածները միաբերան կրկնում էին՝ արցախցին մենակ չէ և պետք է համախմբվել, որ կարողանանք Արցախի հարցը վերջնականապես լուծել:

«Մենք անելու ենք ամենաանհնարինը, որ ձեզ ազատենք այս ճգնաժամային իրավիճակից: Ողջ հայ ազգը ձեզ հետ է, միայն թե, լավ մնացեք, պինդ մնացեք և վստահ եղեք՝ ամբողջ Սփյուռքը ձեզ հետ է», — ասել է Լոս Անջելեսի հարցվածներից մեկը:

«Մինչև չորս կողմից Արցախի հարցը չբարձրացնենք, ոչ ոք դրական լուծում չի տա: Անշուշտ, Հայաստանն և Սփյուռքը լայնածավալ ժողովրդական շարժում պետք է սկսեն», — Alpha News-ին ասել է հարցման մասնակիցներից մեկը։