Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին-առանձին կխոսի. ԶԼՄ-ներ

13 Մայիսի 2023, 12:50

Քաղաքականություն

Մինչ Հայաստանի վարչապետ Նւիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը նրանց հետ առանձին–առանձին կհանդիպի։ Տեղեկությունը հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի կայքում հայտարարվել էր մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։

Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ եռակողմ հանդիպումը կսկսվի օրվա երկրորդ կեսին, իսկ դրանից առաջ Միշելը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա Ալիևի հետ: Այդ տեղեկության պաշտոնական աղբյուրներ չեն նշվում։