Մինչև ընտրություններ պետք է ունենանք նոր Սահմանադրություն. Արդարադատության նախարար
14 Հունվարի 2025, 12:29
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է նոր Սահմանադրություն մշակելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտնել է 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ:
«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Պատճառներից մեկը, որ ՀՀ-ն ուզում է փոխել Սահմանադրությունը, Ադրբեջանի պահանջն է: Բաքուն պահանջում է, որ ՀՀ Սահմանադրության տեքստից հանվի Անկախության հռչակագրի հղումը, Արցախի հիշատակումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: