Մինսկի Միջազգային գրական համաժողովի եզրափակիչ օրը նվիրված էր Հայաստանին
18 Մարտի 2025, 20:25
Մինսկում տեղի է ունեցել Գրքի 32-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որը գրավել է 76 հազար այցելուների ուշադրությունը:
Գրական մեծ համաժողովի եզրափակիչ օրը նվիրված էր Հայաստանին:
Ցուցահանդես-տոնավաճառի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայ գրականությանն ու ավանդույթներին։ Ելույթ է ունեցել նաև «Էրեբունի» հայկական ժողովրդական պարի համույթը։
Այս տարի ցուցահանդեսի շրջանակում բացված գլխավոր տաղավարում ներկայացած էին ԵԱՏՄ հինգ երկրները՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան։ Թեման Մեծ Հաղթանակի 80-ամյակն էր, և հինգ օրերից յուրաքանչյուրը հերթով նվիրված էր երկրներից մեկի գրական ավանդույթներին: