Մինսկում բացվել Է Բելառուսի և Հայաստանի մասին լուսանկարների ցուցահանդես

01 Հուլիսի 2023, 15:50

Մշակույթ

Մինսկում բացվել է Բելառուսի և Հայաստանի մասին լուսանկարների ցուցահանդես: Երկրների առանձնահատկություններն արտացոլվել են 100 լուսանկարներում:

Պատկերներում կան ճարտարապետական հուշարձաններ, բնություն, մշակութային կոլորիտ և բնակիչների առօրյան։ Բելառուսի կադրերն արել է հայաստանցի լուսանկարիչը։ Իսկ բելառուսցի լուսանկարիչը մեկնել է Կովկաս՝ ստեղծագործական գործուղման։ Նրանք մեկ շաբաթվա ընթացքում այցելել են պետությունների գրեթե բոլոր խորհրդանշական վայրերը: Յուրաքանչյուրը մոտ հազար լուսանկար է արել։

«Հազարից ընտրել 50-ը բարդ խնդիր է։ Մենք լիակատար ազատություն ենք տվել մեր լուսանկարիչներին, և ցուցահանդեսը կոչել «Հայաստանը բելառուս լուսանկարչի աչքերով և Բելառուսը հայ լուսանկարչի աչքերով» — «МИР 24»-ի փոխանցմամբ՝ հայտարարել Է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Հիշեցնենք, որ նախագծի բացումը նվիրված է Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: