Դաշնակահար Իլյա Պապոյանը ելույթ է ունեցել Մինսկում
13 Ապրիլի 2024, 10:55
Հայազգի ռուս դաշնակահար Իլյա Պապոյանը ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում։
Համերգը տեղի է ունեցել «Ռուսական դաշնամուրի դպրոց. Վարպետները և մեր ապագան» նախագծի շրջանակում։
Իլյան ծնվել է 2001 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցը: 9 տարեկանում դարձել է Սանկտ Պետերբուրգում Ֆ. Շոպենի անվան միջազգային պատանեկան մրցույթի դափնեկիր։ Ներկայումս Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի ուսանող է։