Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը չի ​​համապատասխանում իր ժողովրդի շահերին. Զախարովա

22 Նոյեմբերի 2023, 16:00

Քաղաքականություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը չի համապատասխանում իր ժողովրդի շահերին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան չի կարծում, որ Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու Երևանի որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին», — ասել է նա։

Զախարովան ընդգծել է՝ Հայաստանի որոշումը ցավալի է, բայց «դռները Երևանի համար շարունակում են բաց մնալ»։