Մինսկում Հայոց բանակի օրվան նվիրված երեկո կանցկացվի
27 Հունվարի 2025, 13:14

Մինսկում հունվարի 28-ին տեղի կունենա Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում է «Հայաստան|Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքը։
Միջոցառման մոդերատորն է Սփյուռքի երիտասարդ դեսպան Սուրեն Զաքարյանը: Հանդիպման շրջանակներում նա կներկայացնի համառոտ ակնարկ Հայոց բանակի մասին, կանցկացնի խաղ՝ հարցեր տալով հայերի հերոսական սխրանքների մասին: