Մինսկում մոմավառությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
24 Ապրիլի 2025, 15:12
Երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ մոմավառություն է տեղի ունեցել: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է հանրապետության հայ համայնքի տելեգրամյան ալիքը։
Այսօր էլ՝ ապրիլի 24-ին տեղի է ունեցել ծաղիկների խոնարհում եկեղեցու բակում գտնվող հայկական խաչքարի մոտ, մատուցվել է նաև Սուրբ Պատարագ: