Մինսկում փողոց կանվանակոչեն Հովհաննես Բաղրամյանի պատվին
17 Հոկտեմբերի 2024, 00:21
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի փողոցներից մեկը Մեծ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ հնարավոր է կոչվի ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով։ Մինսկում օրերս տեղի է ունեցել Բելառուսի ազգային համայնքների հանդիպումը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Մինսկի «Հայաստան» մշակութային և կրթական ընկերության ղեկավար Գեորգի Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ մշակութային զարգացմանն աջակցելու և խաղաղության պահպանման համար։ Քննարկվել է Մարշալ Բաղրամյանի պատվին Մինսկի փողոցներից մեկն անվանակոչելու և Մինսկում հայկական եկեղեցու կառուցման հարցը, որը շուտով կբացի իր դռները հավատացյալների առաջ և կդառնա հայկական մշակույթն ու ավանդույթները գնահատողների միավորման վայր։