Մինսկում տեղի կունենա «Ծիրանի ծառի հոգին» համերգային ծրագիրը

25 Հունվարի 2024, 10:05

Մշակույթ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Վերին քաղաք» համերգասրահում փետրվարի 14-ին հայ կատարողների մասնակցությամբ տեղի կունենա «Ծիրանի ծառի հոգին» համերգային ծրագիրը։
Ելույթ կունենան միջազգային մրցույթների դափնեկիրներ Կարինե Դնոյանը (դուդուկ), Լյուդմիլա Կարպուկը (սոպրանո) և Աննա Լոբկովսկայան (երգեհոն):

Համերգին կհնչեն հայկական մեղեդիներ, դասական երգեհոնային ստեղծագործություններ, արևմտաեվրոպական կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ, արիաներ օպերաներից և օրատորիաներից, մշակումներ երգեհոնի և դուդուկի համար։