Մինսկում տեղի կունենա «Էրեբունի» պարային համույթի համերգը
12 Մայիսի 2024, 10:00
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 26-ին տեղի կունենա «Էրեբունի» հայկական ժողովրդական պարերի համույթի «Շնորհակալություն հաղթանակի համար» խորագրով տոնական համերգը։ Այս մասին հայտնում է «Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքը։
Միջոցառումը նվիրված է գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման և Սարդարապատի ճակատամարտում հայերի հերոսական հաղթանակի 80-ամյակին։ Երեկոն տեղի կունենա Ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի դահլիճում։
Համերգի ընթացքում ելույթ կունենան «МутНют» վոկալ համույթը, երգիչ Ալեքսանդր Վոլոդչենկոն, Անահիտ Գևորգյանը (քանոն), Գոռ Հովհաննիսյանը (դուդուկ) և այլք։