Մինսկը հանգիստ է վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին. ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական
13 Հունիսի 2024, 13:38
Մինսկը հանգիստ է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկին:
«Առաջվա պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը կապում է դարավոր պատմական կապերը», — գրել է նա:
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։