Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիմում չի ստացել․ Լուկաշենկո

25 Փետրվարի 2024, 14:20

Քաղաքականություն

Մինսկը ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու դիմում չի ստացել։ Ինչպես նշել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկիրը պետք է մնա կազմակերպության անդամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամենակարևորն այն է, որ մենք ոչ մի պաշտոնական ծանուցում չենք ստացել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից», — ասել Է Լուկաշենկոն լրագրողներին ընտրատեղամասում՝ խորհրդարանական և տեղական խորհուրդների ընտրություններում քվեարկելուց հետո:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրները «բացարձակ հանգիստ» կարձագանքեն համապատասխան հայտարարությանը։

«Եթե նրանք չեն ցանկանա լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի», — ընդգծել Է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու մասին:

«Հայաստանում իշխանության համակարգն այնպիսին չէ, ինչպիսին Բելառուսում է։ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել մտնել կամ դուրս գալ։ Այնտեղ խորհրդարանն է որոշում կայացնում», — ասել է նա։

Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից։