Մինվոդիից Երեւան թռչող ինքնաթիռի շարժիչի գլխիկը ընկել է, օդանավը անվտանգ վայրէջք է կատարել

21 Հուլիսի 2023, 19:40

Տնտեսություն և Բիզնես

Հայաստան եկող ռուսական «Superjet 100» ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի պատյանը, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում: Aviatorshchina տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ դեպքը պատահել է Azimuth ավիաընկերության հետ, որը նախորդ առավոտյան Միներալնիե Վոդիից Երևան էր թռչում։

«Օդանավի հրամանատարն անմիջապես որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- գրում է տելեգրամյան ալիքը։