Մինվոդիում նշվել է Խաչվերացի տոնը

17 Սեպտեմբերի 2024, 20:40

Մշակույթ

Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը նշել է Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի (Խաչվերաց) վեհացման տոնը:

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: