ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Սոթքում վիրավորում ստացած զինծառայողներին
12 Մայիսի 2023, 14:57
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։
«Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո», — հայտնում են ՄԻՊ գրասենյակից։