ՄԻՊ միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատել հայ ռազմագերիներին. ԱԳՆ խոսնակ

27 Հունիսի 2023, 12:35

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրառմանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ:

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի քաղաքականությանը այդ հանրապետությունում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ»,- գրել է Մանասյանը: