ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
02 Մայիսի 2024, 09:53
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք:
Այս մասին հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: