ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել ընդունել Բագրատ Սրբազանին և ևս 4 հոգու
04 Հունիսի 2024, 12:07
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է ցուցարարներին, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին և ևս չորս հոգու, սակայն նրանք դեմ են, որպեսզի հանդիպումը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից։
Բագրատ Սրբազանը պատասխանել է, որ սա հանրային, թափանցիկ գործընթաց է և լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է։
Այս պահին ցուցարարները սպասում են ՄԻՊ-ի պատասխանին։