Միքայել Ավանեսյանը՝ միջազգային մրցաշարի զուգախաղի հաղթող

08 Ապրիլի 2025, 14:16

Սպորտ

Մալթայում կայացած մինչև 18 տարեկանների ITF J60 մրցաշարում Հայաստանը ներկայացնող Միքայել Ավանեսյանն ու Հունաստանի ներկայացուցիչ Անդրեաս Մեսիսը դարձել են զուգախաղի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:

Եզրափակչում Ավանեսյան-Մեսիս զույգը 6:1 6:2 հաշվով հաղթել է իտալացիներ Մատիա Բարոնիի/Մարկո Մեաչիին զույգին։