Միքայել Հարությունյանը Բանգկոկում նոկաուտի է ենթարկել թայլանդական բռնցքամարտի լեգենդին
26 Հունիսի 2025, 12:30
Հունիսի 22-ին Բանգկոկում վոլգոգրադցի բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը վաղաժամ տպավորիչ հաղթանակ է տարել թայլանդական ռինգի լեգենդ Պրազիտսակ Ֆարոմի նկատմամբ՝ մարտիկ, ով երկու անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հաղթական հարվածը նոկաուտի է ենթարկել մրցակցին, իսկ Միքայելը հայտնվել է մարտադաշտի ուշադրության կենտրոնում: Սակայն մենամարտից հետո մարզիկը հուզական հայտարարություն է արել, որում նա իր հարգանքն է հայտնել Ֆարոմին և անդրադարձել սպորտի վետերանների ճակատագրին. «Այսօր ես պատիվ ունեցա ռինգ դուրս գալ մի մարդու հետ, ում անունն արդեն դարձել է բռնցքամարտի պատմության մաս: Երջանիկ եմ, որ աշխատանքս տալիս է իր պտուղները, բայց տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես են անուն և անցյալ ունեցող տղամարդիկ դուրս են գալիս մարտի ոչ թե սեփական ցանկությամբ, այլ որովհետև դա գումար վաստակելու իրենց միակ միջոցն է: Այդպիսի մարդկանց պետք է ավելին՝ հարգանք, աջակցություն, անվտանգություն: Ո՞վ պետք է մտածի այդ մասին»:
Նա նաև շնորհակալություն է հայտնել մրցակցին, իր թիմին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն իր ճանապարհին՝ ընդգծելով. «Մենք առաջ ենք գնում»։