Միքայել Հարությունյանը Թաիլանդում կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
03 Հոկտեմբերի 2024, 20:45
Վոլգոգրադցի հայ բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը հոկտեմբերի 5-ին կմենամարտի բռնցքամարտի կազմակերպություններից մեկի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար: Մարզիկը Բանգկոկում պատրաստվում է տպավորիչ մենամարտի փորձառու մրցակցի հետ: Այս մասին գրում է «v1.ru»-ն:
«Հոկտեմբերի 5-ին պայքարելու եմ UBO վարկածով աշխարհի միջմայրցամաքային չեմպիոնի գոտու համար։ Այս գոտին ինձ կդարձնի այս կազմակերպությունում աշխարհի չեմպիոնի հիմնական գոտու պաշտոնական հավակնորդ։ Իմ մրցակիցը Թաիլանդի չեմպիոն Սուրատ Եաիմն է, որի հետևում 27 մարտ և 21 հաղթանակ է։ Պատրաստվում եմ հետաքրքիր մենամարտի, այստեղ մարզվում եմ վաղուց, երկու ամիս», — պատմել է Միքայելը: