Միքայել Հարությունյանը Թաիլանդում կպայքարի վարկանշային մենամարտում

28 Փետրվարի 2024, 19:44

Սպորտ

Բանգկոկում փետրվարի 29-ին կմենամարտեն վոլգոգրադցի բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը և Թաիլանդի ներկայացուցիչ Վիրա Չուենպհակը։

Այս մենամարտը լինելու է վարկանշային, և հաղթանակի դեպքում Հարությունյանը կմեծացնի Նահարին Հանգյուի հետ ռևանշի իր հնարավորությունները։ Նախորդ տարի Հարությունյանը նրան զիջել էր Ասիայի չեմպիոնի կոչման համար պայքարում ։

Միքայելը 29 տարեկան է, ծնվել է Հայաստանում, մանկությունն անցկացրել է Պյատիգորսկում։ 18 տարեկանից ապրում է Վոլգոգրադում։ Ավելի քան 13 տարի զբաղվում է բռնցքամարտով։